![]()
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում հարբած տղամարդը ծեծի է ենթարկել հղի կնոջը այնքան, մինչև նա կորցրել է գիտակցությունը:
Դեպքը տեղի է ունեցել տրամվայում: Ինչպես տեղեկացրել են քննչական վարչությունից, տղամարդն առանց պատճառի սկսել է հարվածել իր կողքը նստած անծանոթ հղի կնոջը:
Կինը փորձել է պաշտպանվել և նույնպես հարվածներ է հասցնել: Ի վերջո, նա ուշագնաց է եղել և վայր ընկել: Մյուս ուղևորները հասել են օգնության:
Կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ տղամարդը ձերբակալվել է: 41-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Տեսանյութը դիտեք ստորև․
![]()