![]()
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՔՊ վարչության անդամ Արփինե Դավոյանն այսօր SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելով, անդրադարձել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին ու այդ համաժողովի ժամանակ ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարություններին:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա ակտիվացել, ի՞նչ շահեր է հետապնդում և ո՞ւմ շահերն է հետապնդում: Տեսնելով, թե ովքեր են հավաքվել այդ խմբակում, շատ պարզ է դառնում, որ դրանք ինչ-որ մարդիկ են, հավաքված ինչ-որ գաղափարների շուրջը, որոնք հաստատ շատ կասկածելի բնույթ են կրում և շատ կասկածելի ակունքներ»,- ասել է Դավոյանը:
Նրա խոսքերով` եթե Վազգեն Մանուկյանի երազանքները փլուզվել են, չի նշանակում, որ դա պետք է վերագրել ժողովրդին:
«Իմ քայլի» պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վազգեն Մանուկյանը չի պատասխանել այն հարցին, թե ինչ միջոցներով է այդ դահլիճը վարձակալել:
![]()