«Վարդան Ղուկասյանի շփումները խելոք մարդկանց հետ սահմանափակված են եղել». Արմեն Խաչատրյան

Զավեշտ է, որ Ազգային ժողովի պատգամավորը կարող է սատար կանգնել քրեական տարրերին։ 24News-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի խոսքերին, երբ վերջինս նշել էր, որ «օրենքով գողերն աշխարհում ամենախելոք մարդիկ են»։

«Երևի Վարդան Ղուկասյանի շփումները խելոք մարդկանց հետ սահմանափակված են եղել»-շեշտել է Խաչատրյանը։ Պատգամավորը կարծում է, որ նման հայտարարություններին պետք է համարժեք պատասխան տրվի՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ անձը մանդատ ունի։

Պատգամավորը խոսել է նաև ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանի հեղինակած՝   միասեռականների կողմից երեխայի որդեգրումն արգելող նախագծի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ