![]()
Ժամը 04:15-ի դրությամբ մշակված 1555 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.30 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 637 093 ընտրող:
Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 4.53%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 0.66%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 3.96%
«Իմ քայլը» դաշինք- 70.49 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 6.33 %
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 0.51%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն 2979 ընտրող, 0.33 %
«Մենք» դաշինք- 2. 05%
«Օրինաց երկիր» կուսակցություն- 0.33%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 1.80 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 8.31%
Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:
![]()