![]()
«Վազգեն Մանուկյանը դուրս էր եկել լիազորություններից ու զբաղվում էր ընդդիմադիր գործունեությամբ։ Եթե ազնիվ մտադրություններ ունենար, կշարունակեր աշխատել, և մենք նրա հետ խնդիր չէինք ունենա»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։
Ըստ պատգամավորի՝ Մանուկյանի հիմնած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբում ներգրավված են մարդիկ, ովքեր երեսուն տարում չկարողացան հաջողել որպես քաղաքական գործիչներ։
««Վերնատունն» ունի ընդգծված կուռատորներ։ Քաղաքական այդ հարթակից սպասելիքներ չունեմ»,- ընդգծել է Փամբուխչյանը։
Անդրադառնալով քննադատություններին, թե իշխանությունները քաղաքական հետապնդումների են ենթարկում նախորդ իշխող համակարգի ներկայացուցիչներին՝ պատգամավորը շեշտել է, որ քաղաքական նպատակահարմարության համար երբևէ որևէ մեկն իրենց օրոք չի ձերբակալվել ու չի ձերբակալվելու։
![]()