«Եթե Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդը ընտանիքն է, ապա ՀՀ բյուջեն մեր ընտանեկան գումարն է»․ Փաշինյան

2020 թվականի բյուջեի մասին Ազգային ժողովում քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր հռչակած կարգախոսն ու առաջարկեց առաջնորդվել դրանով։

«Հայաստանը մեր օջախն է, իսկ ժողովուրդը մեր ընտանիքն է, հետևաբար, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է»,- ասաց Փաշինյանը։

Հետևաբար, ըստ վարչապետի, ամեն ոք պետք է այնպես վարվի, կարծես ՀՀ պետական բյուջեն իր ընտանեկան բյուջեն է։ Հետևաբար, մարդիկ պետք է հարկեր վճարեն, իսկ պաշտոնյաներն արդյունավետ ծախսեն բյուջեի գումարները և այլն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ