«Նպատակներս կապված են ընտանիքիս ամրապնդման, կայացման ու երեխաների հետ»․ Շուշաննա Թովմասյան

Շուշաննա Թովմասյանն այսօր նշում է ծննդյան 27-ամյակը։ Նա դեմ չէր տարեդարձի օրը մի փոքր փիլիոփայել և տարիքին նայել հենց այդ դիտանկյունից։

«Տարիքին ու մեծանալուն շատ նորամալ և ադեկվատ եմ նայում, չնայած շրջապատում երբեմն կարծիքներ եմ լսում, որ մեծանալու հետ ընկճախտ է սկսվում։ Ինձ մոտ իհարկե նման բաներ չկան, հակառակը, ես սիրում եմ իմ տարիքը ու որքան տարիքի հետ հասունանում ենք այնքան դեպի քո ապրած տարիները հետահայացը հաճելի է լինում։

Այսօր ամեն ինչ այլ կերպ ես փորձում ընկալել ու զգալ՝ ապրածն ու չապրածը, արածն ու չարածը, սպասելիք գործերը։ Ե՛վ իմ անձնագրային տարիքը, և՛ այն տարիքը, որը ես զգում եմ իմ հոգում՝ մեկը մյուսի հետ շատ ներդաշնակ է»,- նշեց  դերասանուհին։

Շուշաննայի խոսքով՝ կյանքի այս փուլն իր համար ասոցացվում է ընտանիքի հետ․ «Կյանքի այս շրջանն ասոցացվում է ընտանիքի ամրապնդման հետ։ Ընտանիք կազմելու քայլը ես կատարել եմ 25 տարեկանում, բնականաբար, հիմա արդեն ուրիշ ընթացք է՝ նպատակներս կապված են ընտանիքիս ամրապնդման, կայացման ու երեխաների հետ, նրանց դաստիարակման և հաջորդող մյուս բոլոր իրադարձություների հետ, որոնք ի վերուստ են տրված։

Հիմա չես մտածում ուսանողության, դպրոցական կյանքի մասին․ օրինակ ես, սովորություն չունեմ ասելու այ կուզենայի վերադառնալ մանկություն, կրկին դպրոց գնալ։ Ինքս սպասում եմ ու պատրաստակամ ընդունում եմ այն ամենն ինչն այս տարիքում է, ինչը հաջորդում է իմ արած այս կամ այն քայլին։ Նոր բաներ սովորել, էլ ավելի կայանալ ու վստահությամբ պատրաստ լինեl  նոր սերունդ տալու, որոնց սովորեցնելու բան կունենամ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ