![]()
«Россия 1» հեռուստաընկերության եթերում՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում, շոշափվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման:
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի սարսափելի ողբերգությունն է՝ ճանաչված աշխարհի տարբեր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից:
Հաղորդավարի խոսքով՝ հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչմանը սպասում է Միացյալ Նահանգների կողմից, սակայն այդ հարցին այնտեղ վերաբերվում են ինչպես քաղաքականի:
«Թվում էր, որ Կոնգրեսը և Սենատը վերջապես ընդունել են այն, ինչը բոլորի համար ակնհայտ է: Բայց հանկարծ Էրդողանի հետ հանդիպմանը պարզվում է, որ Լինդսի Գրահամը վետո է դրել բանաձևի վրա: Հասկանալի է դառնում, որ դրանք սկզբունքներ չեն, հարգանք չէ հայ ժողովրդի սարսափելի ողբերգության նկատմամբ, այլ բացարձակ քաղաքականություն»,- ասել է Սոլովյովը:
Տեսանյութը ստորև…
![]()