![]()
Նշան Սերգեևիչ Գալուստյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 25-ին Սոչիում։ Սկզբից սովորել է Սոչիի № 2 դպրոցում։ 3-ից 5-րդ դասարաններում սովորել է նաև երաժշտական դպրոցի՝ դաշնամուրի բաժնում։ Աշխատել է տիկնիկային թատրոնում, որպես ձյուդոյի տիկնիկի խաղավար։
Հինգերորդ դասարանը ավարտելուց հետո, ծնողները նրան տեղափոխում են № 8 գիմնազիա, որտեղ նա առաջին անգամ բեմ է դուրս եկել, Վինի Թուխի կերպարում։ Տասներորդ դասարանում նա մասնակցում է հումորային նախագիծ՝ ՈՒՀԱ-ին (КВН) և իր դասընկերների օգնությամբ, նրանք հաղթում են տասնմեկերորդ դասարանցիներին։ Գալուստյանը դարձավ իր թիմի ավագը, և նրանք հաղթեցին բոլորին, բացի մի թիմից՝ ՍԳՈՒ-ին։
1996 թվականին Գալուստյանը ավարտեց դպրոցը և գնաց բժշկական համալսարան, որպես ֆելդշեր։ Նա այդ ժամանակներում խաղացել է «Այրված արև» թիմում։ 1998 թվականին նրա համալսարանային թիմը ընդունվում է Վորոնեժում կայանալիք ՈՒՀԱ-ի մրցույթին և հասնում է մինչև եզրափակիչ։ Իր թիմի ներկայանալուց հետո, Միքայելը հրավեր է ստանում Ալեքսանդր Վասիելևիչի կողմից, մասնակցելու ՈՒՀԱ-ի բարձր լիգային։
![]()
- Directed & Edited by Grigor Gasparyan
- DOP Suren Tadevosyan
- Lyrics by Mikhail Galustyan & Garik Martirosyan
- Music by Richard Madlenyan
- Arrangement by Richard Madlenyan & Lazzaro
![]()