«Սա ամենամեծ սրբապղծությունն է, ամենա ոչ մարդկային ու սատանյական բանն էր…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ-ում 2016-ից 2018 թվականների ժամաանակահատվածում 3 տասնյակից ավելի երեխաների խնամակալությունը Իտալիաայի քաղաքացիներին հանձնելու ԱԱԾ-ի բացահայմանն ու կատարել է հետևյալ գրառումը

Սա ամենամեծ սրբապղծությունն է, այ էս էր Սերժի պահած երկիրը, էս սրբաղծություններով էին երկիր քանդում ու դեռ շարունակելու էին քանդել:

2016-2018 թթ. ընթացքում 3 տասնայակից ավելի երեխաների որդեգրման խնամքը ապօրինի հանձնվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացինեին:

Էս ամեն ինչը ենթակա է Ձեր երբևէ իմացած ամենավատ հայհոյանքներին: Սա ամենաապազգային, ամենահակապետական, ամենա ոչ մարդկային ու սատանյական բանն էր, որ կարելի էր անել:

Ու ոչ ոք թող միամիտ չձևանա, թե իբր նոր են բացահայտել, ու 2016-2018 թվականների ընթացքում նույն ԱԱԾ-ն չէր նկատել երկրից ապօրինի դուրս տարվող ավելի քան 30 երեխաներին:

Այն,որ նախկինների համար մարդը՝ քաղաքացին արժեք չունեին, դա նորություն չէր, բայց ամենավառ երևակայությունն էլ չէր բավարարի պատկերացնելու համար, որ կարելի է այսքան հեռու գնալ…

Ու սրանից հետո դեռ ոմանք բառաչու՞մ են ներկայիս իշխանությունների հակազգգային գործելաոճից…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ