«Էս ո՞ւր ենք հասել». Սիմոն Մարտիրոսյանը վարչապետի ելույթի մասին

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի հանրապետության վարչապետը, կողմ է՝ տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։
Ես ուր ենք հասել ժողովուրդ ․․․

Դա նորմալ է հ՞ա, ըստ իս չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին

Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնում ե՞ք

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար պետբյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելուն։

«Հանրության արձագանքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, հետևից փսփսացել են, էդ մարդը կանգնել է ինքնասպանության եզրին ու հասկացել՝ պրոբլեմի լուծման միակ ճանապարհը Հայաստանից հեռանալն է: Երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը», — ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը վարչապետը որակել է «էժանագին պրոպագանդա»։

«Համարում եմ դա կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա։ Նրանք էդ լափամանին մոտ չեն գալու, որովհետև լափամանը չկա, լափը չկա ու իրանց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են», — նշել է վարչապետը։

Նա նաև ընդգծել է, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։

«Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք», — ասել ՀՀ վարչապետը։

Ելույթից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ծափահարել են վարչապետին։

Հայաստանի հանրապետության վարչապետը, կողմ է՝ տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է…

Posted by Simon Martirosyan on Wednesday, November 13, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ