Տեսանյութ` Մոսկվայում աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից

Ռուսական Mash Telegram-ալիքը տեսանյութ է հրապարակել հայ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից: Դեպքը կատարվել էր Մոսկվայի Նախիմովսկի պողոտայի՝ իր տան մոտ:

Կադրերում երևում է, թե ինչպես է Բոլյանը սպիտակ Infinity-ով մոտենում իր տանը, որտեղ մարդասպանն արդեն մի քանի ժամ սպասում էր նրան:

Ըստ Telegram-ալիքի՝ Աշոտ Բոլյանին սպանել են՝ նշան բռնելով գլխին այն բանից հետո, երբ կայանել է մեքենան: Նշվում է, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մի քանի կրակոց է արձակվել, որոնցից մեկը ճակատագրական է եղել:

Նյութի աղբյուր՝  SHANTNEWS.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ