![]()
Աղետի գոտում մնացել է 453 ընտանիք, որոնց նկատմամբ կառավարությունը պարտավորություն ունի բնակարան տրամադրել։ Այսօր այդ թիվը կիսով կրճատվում է, քանի որ 227 ընտանիքի կառավարության որոշում տրվելու են վկայագրեր, որոնցով նրանք կարող են բնակարաններ գնել։
«Մենք ունենք ռեալ շանս մյուս տարվա բյուջեով հատկացված միջոցներից այդ խնդիրը լուծել, ավարտել, վերջացնել», – կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի հարցինն պատասխանելիս Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ասաց, որ պայման կա ընտանիքների առաջ դրված․վկայագրերը և բնակարանները տրամադրվելու են միայն այն ժամանակ, երբ նրանք կքանդեն իրենց «դոմիկները»։
![]()
![]()