![]()
Մարդկանց պետք է իրազեկել, որ կան գյուղատնտեսությամբ զբաղվողների համար հատուկ ծրագրեր, որոնց համար պետությունը վճարում է ծախսերի մինչև 54 տոկոսը։ Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքերով՝ դա հատկապես կարևոր է, երբ Հայաստանը գյուղատնտեսական արտադրանք արտահանելու հսկայական շուկա ունի։
«Մենք էդ ոլորտում պրոբլեմներ չունենք։ Ուզում եմ ընդգծել՝ Հայաստանում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործում մենք պրոբլեմ չունենք և չենք ունենալու։ Կրկնում եմ՝ Հայաստանում արտադրվածի մասին է խոսքը»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասնեը՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()