«ՊՎԾ-ին հանձնարարել եմ ստուգումներ անել Եղեգնաձորի քաղաքապետարանում․..». վարչապետը «խառը» տպավորություններ է ստացել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ասաց, որ համայնքներում սուբվենցիոն ծրագրերը ստուգելու համար պետք է կիրակի օրը ևս մեկ անսպասելի այց կատարել համայնքներ։ Նա հիշեցրեց, որ «խառը» տպավորություններ է ստացել նախորդ կիրակի օրվա նույնպիսի այցից Սյունիք և Վայոց ձոր։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական եզրակացություն ունեն, որ խոշորացված համայնքներում այդ ծրագրերի իրականացումը ավելի արդյունավետ է եղել, թեև հնարավոր է՝ սուբյեկտիվության գործոններ են եղել։

«Եվ այդ գործոնների սուբյեկտիվությունը պարզելու համար ես հանձնարարական եմ տվել պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ, ուսումնասիրություն իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որպեսզի մենք պարզենք, թե ինչ է կատարվում», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Վայոց ձորում չկար այնպիսի ծրագիր, որի կատարման արդյունքներով կարելի էր ֆինանսավորում տրամադրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ