![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրաառում է կատարել, որտեղ ասվում է.
Գաղտնիք չէ, որ Իմ Քայլականների ընտրացուցակներում ժամանակին ընդգրկված էին մարդիկ, որոնք գրեթե ոչ մի աղերս չունեին քաղաքականության հետ, իսկ ընտրություններից հետո, քանի որ Իմ Քայլը հավաքեց ձայների գերակշիռ՝ 80%-ը, էդ մարդիկ ստացան մանդատներ, հայտնվեցին ԱԺ-ում ու ավագանիում:
Հա, Իմ Քայլում կան մարդիկ, ովքեր առնվազն մասնագիտական պաշար չունեին մանդատ ստանալու, կան մարդիկ, ովքեր մանդատ ստանալուց հետո մինչ այսօր գրեթե բան չեն արել ու դժվար էլ թե անեն…
Իսկ թե ինչպես և ինչու էդ մարդիկ հայտնվեցին ցուցակներում, պատճառը շատ պարզ է ու ակնհայտ:
Պատճառը 2018-ին լարված ներքաղաքական պայքարն էր ու հապճեպ ընտրությունները, երբ հեղափոխական թիմը հաշված օրերի ընթացքում պետք է թեկնածուների ցուցակ ներկայացներ…
Ինչևէ, հուսով եմ, որ մանդատավորներից ոմանք, ովքեր վերցրել են մանդատը զուտ նրա համար որ ունենան, օր առաջ վայր կդնեն այն ու կհեռանան, իսկ 4 տարի անց իշխող խմբակցությունը շատ ավելի մեծ ժամանակ ու ռեսուրսներ կունենա ավելի որակյալ ու բանիմաց կադրերից կամված թիմ ներկայացնելու համար…
![]()