Երբ Պապ թագավորին, մի հիվանդ երևակայությամբ ոմն պատգամավոր Վարդան Ղուկասյան անվանում է գալուբոյ, հասկանում ես…

«Երբ Հայոց հզոր արքաներից մեկին՝ Պապ թագավորին, մի հիվանդ երևակայությամբ ոմն պատգամավոր Վարդան Ղուկասյան անվանում է գալուբոյ, հասկանում ես որ այս մարդու մոտ տգիտության դոզան ամենաբարձր մակարդակի վրա է։

Պապը Հայոց այն հզոր արքան էր, ով իր կառավարման շատ կարճ ժամանակահատվածում՝ 370-374 թթ կարողացավ բավականին լուրջ բարեփոխումներ իրականացնել ու հզորացնել Հայոց աշխարհը, բայց ցավոք սպանվեց և նրա նախաձեռնած բազմաթիվ գործեր կիսատ մնացին։

Անցել է մոտ 17 դար և բոլորը հիշում են Պապին որպես հզոր արքայի, իսկ այ Գյումրիի նախկին քաղաքապետը Հայոց պատմության էջերում ապագայում չի հիշատակվի, քանի որ դրա համար չունի ոչ մի յուրահատուկ արժանիք և արարք»։

Դիտել 7.15 րոպեից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ