![]()
Մգեր Արմենիան այսօր նշում է ծննդյան 38-ամյակը։ Երգչի համար օրը յուրահատուկ է, քանի որ նա իր համար տոնական օրն անց է կացնելու բեմում՝ բարեգործական համերգի շրջանակներում։
Խոսելով տարիքի առանձնահատկություններից՝ երգիչն ասաց․ «Դեպի 40 եմ գնում, իսկ, ինչպես հայտնի է, ամեն տասը տարին մեկ մարդու կյանքում նոր էտապ է սկսվում։ Կարծում եմ՝ սա հրաշալի տարիք է, հնարավորություն է նոր բարձունքների հասնելու, ձեռքբերումներ ունենալու համար․ 38-ը, ըստ իս, տղամարդու համար շատ հասուն տարիք է»։
Արդեն երկրորդ տարին է, որ երգիչը տարեդարձը նշում է հայրիկի կարգավիճակում։ Նրա խոսքով՝ ամեն ինչ փոխվել է որդու ծնունդից հետո․ «Երեխան շատ ու ամեն ինչ է փոխել՝ թե՛ տարիքն ընկալելու տեսանկյունից, թե՛ կյանքի հանդեպ վերաբերմունքի առումով, թե՛ հայացքների ու սկզբունքների տեսանկյունից։ Որդիս իսկապես մեր կյանքում շատ փոփոխություններ բերեց։
![]()
Որդիս կնոջս հետ արդեն Գյումրիում են, որտեղ էլ նշելու եմ տարեդարձս։ Այսօր Գյումրիում ենք լինելու, քանի որ բարեգործական համերգ ունենք և Ռոզան էլ հատուկ հյուր է»,- ասաց երգիչը։
![]()
![]()
![]()