![]()
Աստղիկ Ալավերդյանն այս ընթացքում հեռուստաեթերում չէ, սակայն դերասանուհին բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Նա իր հետևորդներին հաճախ ներկայանում է ոճային կերպարներով։ Հայտնի մայրիկն իր փոքրիկների համար ևս ընտրում է նորաոճ հագուստներ։
«Առհասարակ սև գույնի մեծ սիրահար եմ և թե՛ իմ, թե՛ դստերս զգեստապահարանում այդ գույնը գերակշռում է։ Սիրում եմ սև հագնել, որովհետև այդ գույնն ինձ շատ սազում է և հեշտ է լինում համադրություններ անելն ամեն գույնի, ամեն ոճի հագուստի հետ։ Եվ հետո սևն էլեգանտ գույն է և իմ ոճին համապատասխան»,- նշեց նա։
Աստղիկի փոքրիկները ոչ պակաս նորաձև կերպարներով են։ Նա ասաց՝ երեխաների համար հագուստներ ընտրելիս ևս ինքը հետևում է մանկական նորաձևության միտումներին․ «Երեխաներիս համար look-եր ընտրելիս հետևում եմ նորաձևությանը։ Տղայիս պարագայում ստացվում է ոճային կերպարներ ստանալ, իսկ աղջկաս դեպքում, ով դեռ 10 ամսական է՝ մի փոքր բարդ է։
![]()
Երբեմն աղջկաս համար գնում եմ շատ ոճային ինչ-որ զգեստ, սակայն իրեն կրելու տեսանկյունից հարմար չի լինում։ Իրեն այդ հագուստով կարող է մի քանի լուսանկար անեմ, սակայն առօրյայում չի կրում, որովհետև այդ տարիքի երեխայի համար հարմար չի լինում։
![]()
Մանկական նորաձևությանը ևս շատ եմ հետևում՝ և՛գունային առումով, և՛ ոճի։ Սիրում եմ, երբ աղջիկ երեխաները սև զգեստ են հագնում, որովհետև դա բավականին ոճային եմ համարում։ Հայ հասարակության համար մի փոքր բարդ է համակերպվել այն մտքի հետ, որ մանկասայլակը կարող է սև լինել, բայց ինձ համար դա շատ նորաձև է»։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()