![]()
Հաղորդավարուհի, վլոգեր Օվսաննա Սիմոնյանը, ով Առաջին ալիքի եթերում դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի, թատրոնի եւ կինոյի պրոդյուսեր Արթուր Ղուկասյանի եւ նկարչուհի Արեւ Պետրոսյանի հետ վարում է «Կապրենք, կտեսնենք» հաղորդաշարը, ամուսնության առաջարկություն է ստացել տաղավարում հերթական նկարահանման ժամանակ:
Այսօր երեկոյան եթեր հեռարձակվելիք հաղորդման ընթացքում տեղի ունեցած գեղեցիկ միջադեպի լուսանկարները հրապարակվել են հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
![]()
«Ամուսնության առաջարկ՝ #ԿապրենքԿտեսնենք հաղորդման տաղավարում։ 💍
Մի քանի տարի առաջ նման նախադեպ Հանրայինում արդեն եղել է, հիշու՞մ եք այդ զույգին։ ❤
Միացեք Առաջինի եթերին այսօր՝ 20։20, և կիմանաք, թե ինչպես է արձագանքել Օվսաննա Սիմոնյանն անակնկալ առաջարկին։ 📺 — с Ovsanna Simonyan».
![]()
![]()
![]()