![]()
Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կից կատարել հետևյալ գրառում. «Վարչապետին ուղեկցում եմ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին»:
Հիշեցնենք, որ 2013 թվականից Աննա Հակոբյանը ստանձնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:
Լինելով ակտիվ հասարակական գործիչ՝ Աննա Հակոբյանը բազմիցս մասնակցել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին թե´ որպես լրագրող, թե´ որպես հասարակական գործիչ արտահայտել իր տեսակետը:
![]()
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ նույնպես Աննա Հակոբյանն աջակցել է ամուսնուն, ինչպես Գյումրի քաղաքից սկսված քայլարշավի ողջ ընթացքում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքների ժամանակ:
![]()
2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, Աննա Հակոբյանն, արդեն որպես երկրի առաջին դեմքի տիկին, ավելի ընդարձակեց գործունեության իր շրջանակները:
![]()
![]()