![]()
Լայանան այս ընթացքում գտնվում է հղիության ութերորդ ամսում։ Լայանան նշեց՝ չնայած երկրորդ հղիությունն անսպասելի էր, սակայն ընտանիքի համալրումն իրենց համար անչափ ցանկալի է եղել։
«Ընտանիքում մեկ երեխան, ամեն դեպքում, քիչ է և ուզում էինք, որ երկրորդ բալիկ լինի։ Սեռը մեզ համար էական չի եղել, ուղղակի ուզում էինք, որ Էլինան միայնակ չմեծանար։ Երբ դուստրս նկատեց փորիկը՝ մենք իրեն բացատրեցինք, որ բալիկի ենք սպասում։ Հիմա ինքն անընդհատ գալիս, գրկում է ինձ ու հարցնում, թե երբ է ծնվելու։ Էլինան իր տեսակով շատ բարի երեխա է և առայժմ իր վերաբերմունքում բացասական բան չեմ նկատել, որովհետև ասում են՝ միակ երեխաները մի քիչ խանդոտ են լինում։ Այս պահին Էլինան անհամբերությամբ սպասում է և ամեն օր հարցնում ՝ այսօր է ծնվելու, վաղն է ծնվելու։ Նրան նախապատրաստել ենք և մեր սպասվող բալիկի անունից նրա համար նվեր ենք գնել»,- ասաց Լայանան։
Ժամանակն անցնում է՝ կարդում եմ, անկախ ակումբային, ռեստորանային երաժշտությանը, ես տուն գալով՝ դասական երաժշտություն եմ լսում։ Կարծում եմ, այս բալիկս էլ կլինի երաժշտական, քանի որ Էլինայի մոտ արդեն նկատում ենք, որ երաժշտական է։ Երբ անդադար աշխատանքի մեջ ես լինում, մի փոքր ուրիշ կողմ ես սևեռում ուշադրությունդ և սկսում ես վայելել այդ ինը ամիսները»,- նշեց երգչուհին։
![]()
Առաջին հղիությունից հետո Լայանան բավականին ակտիվ սկսեց մարզվել և հետ բերեց իր նախկին քաշը։ Երգչուհին այս անգամ ժպիտով է խոսում հղիության ընթացքում ձեռք բերած կիլոգրամների մասին․
«Ավելորդ քաշի դեմ պայքարել եմ և կորցրել էի բոլոր այն կիլոգրամները, որոնք հավաքել էի հղիության շրջանում։ Ես ունեմ գիրանալու հակվածություն և հատկապես հղիության շրջանում։ Ավելորդ քաշն ինձ համար խնդիր չէ՝ ինչպես առաջին հղիությունից հետո պայքարեցի, այնպես էլ երկրորդից հետո կանեմ։ Գիրանալու խնդիրն իսկապես կանանց մոտ լուրջ հարց է, ուղղակի անկարելի բան չկա և հնարավոր է իջեցնել այդ քաշը։ Ինձ մոտ դա անել մեկ անգամ ստացվել է և հաստատ երկրորդ անգամ էլ կստացվի։ Որքան էլ խուսափեցի, բայց, ամեն դեպքում, ավելորդ քաշ հավաքել եմ, սակայն ինքս ինձ խոստացել եմ, որ հետ եմ վերադառնալու նախկին քաշիս»։
![]()
![]()