![]()
Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկարն է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։Երգչուհին, որն ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում բաց գույնի բլուզ է կրում, որը համադրել է մուգ տաբատի հետ։
Սիլվա Հակոբյանը սպորտային կոշիկներ է ընտրել, արձակել մազերն ու նուրբ շպար ընտրել։ Սոցիալական ցանցում արված հրապարակումը երիտասարդ մայրիկն ուղեկցել է մի քանի հեշթեգով՝ աշուն, բնություն, ես։
«Գեղեցկուհի մայրիկ», «նուրբ»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։
![]()
![]()