Բանգլադեշում ուղևորատար գնացքներ են բախվել. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Բանգլադեշի արևելյան Բրահմանբարիա քաղաքում երկու ուղևորատար գնացքներ են բախվել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնել է The Daily Star-ը:

Համաձայն տեղի ոստիկանության նախնական տվյալների՝ բախման պատճառ է դարձել գնացքներից մեկի մեքենավարը, որը անտեսել է միջքաղաքային ճեպընթաց գնացքի մոտենալու մասին ազդանշանը:

Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:

Կատարվում է հետաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ