![]()
Հայ փոփ երգչուհի Քրիստինե Պեպելյանը 1997 թվականին ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1997-2003 թթ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։
Աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, վարել է «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը։
2013 թվականին եղել է Հայաստանի ձայնը նախագծի երաժշտական մարզիչ։
Հյուրախաղերով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է 15 տեսահոլովակ:
![]()
- Music : Roman Ter — Avetisyan
- Lyrics : Hovik Xachatryan
- Director : Syoma Kodabashyan
- Choreographer : Vika Martirosyan Amaras Dance Studio
- Arrangement : Guro Gasparyan
- Mix & mastering : Mels Gasparyan
![]()