![]()
Ռեփեր Տիմատին, չնայած երկար ժամանակ թաքցնում էր, որ երկրորդ անգամ հայր է դառնալու, ամեն դեպքում, որդու լուսանկարները հրապարակելիս այդքան էլ գաղտնապահ չէ։
Հիշեցնենք՝ ռեփերի ընկերուհին՝ Անաստասիա Րեշետովան, Տիմատիին մեկ ամիս առաջ որդի պարգևեց, ում տվեցին Ռատմիր անունը՝ ի հիշատակ Տիմատիի մտերիմ ընկերոջ՝ Ռատմիր Շիշկովի, որը մահացել էր ավտովթարից։
Ներկայումս ռեփերը երկրպագուների հետ սիրով կիսվում է որդու լուսանկարներով։ Փոքրիկի առաջին լուսանկարը համացանցում հայտնվեց հենց նրա ծննդյան օրը։
![]()
![]()
![]()