![]()
7-ամյա չինացի տղայի արարքը ապշեցրել ու հիացրել է ողջ համացանցը: Տղայի մոտ ախտորոշել էին ուղեղի անբուժելի ուռուցք։ Բայց դա միակ հարվածը չէր այդ ընտանիքի համար: Դժբախտությունն ասես կրնկակոխ հետևում էր նրանց:
Որոշ ժամանակ անց, երբ ընտանիքը ուշքի չէր եկել որդու հիվանդության լուրը առբնելուց հետո, տղայի մոր վիճակը կտրուկ վատացավ: Նրա մոտ երիկամի լուրջ հիվանդություն ախտորոշեցին։ Մայր ու որդի պայքարում էին կյանքի համար, կյանքի ամեն րոպեի համար: Բայց երեխայի վիճակը գնալով վատանում էր ու նրան հաշված օրեր էին մնացել: Տղան գիտեր իր վիճակի մասին ու շատ համարձակ ու վեհանձն որոշում ընդունեց։
Տղան մորը խնդրեց թույլ տալ, որ ինքը մեռնի, որպեսզի մայրը փրկվի։ Ուռուցքի պատճառով Չենը կուրացել էր և բոլորովին կաթվածահար եղել։ Բժիշկները գիտեին, որ նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել։
![]()
Գիտեին նաև, որ տղայի երիկամը մոր օրգանիզմը կընդունի, և նրան փոխպատվաստում առաջարկեցին, բայց մայրը հրաժարվեց։ Չենը լսել էր այս խոսակցությունը և մորն աղաչում էր ընդունել իր երիկամը։ Բժիշկը նրան խորհուրդ տվեց ապրել հանուն տղայի հիշատակի, քանի որ որդին մեկ նվիրական ցանկություն ուներ. փրկել մորը։ Ի վերջո մայրը համաձայնեց, իմանալով, որ այսուհետև որդու մի մասնիկը միշտ իր մեջ կլինի։
![]()
Երբ տղան մահացավ, նրա երիկամը փոխպատվաստեցին մորը։ Նախքան այդ բժիշկները չէին կարող համոզված ասել՝ արդյո՞ք Չժոուն կկարողանա լիարժեք կյանքով ապրել։ Բայց որդու շնորհիվ նա լիարժեք կյանք կվարի։ Նախքան երիկամը վերցնելը բժիշկները մի րոպե լռությամբ հարգեցին տղայի հիշատակը։
![]()
Վիրահատարանում ներկաներից ոչ մեկը չէր կարողանում արցունքները զսպել։ Չենի հերոսության շնորհիվ փրկվեցին նրա մոր և ևս երկու մարդու կյանք, որոնց ևս փոխպատվաստեցին նրա օրգանները։
![]()