![]()
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, այս մասին վարչապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ժամանում ենք Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում է, օդանավակայանում նրանց դիմավորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()