Հնդկաստանում տղամարդը բանտ է նստել, որպեսզի սովից չմահանա

Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Չեննայ քաղաքի բնակիչը բերման է ենթարկվել ականապատման մասին երկու կեղծ ահազանգերից հետո:Ըստ տեղեկությունների տղամարդու արարքի պատճառը եղել է աղքատությունն ու սովը:

Նշվում է, որ «հեռախոսային ահաբեկիչը» նախկինում երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն երկու կինն էլ լքել են նրան: Դրանից հետո նա սթրեսի պատճառով ազատվել է աշխատանքից: Դառնալով գործազուրկ և անօթևան՝ տղամարդը որոշել է բանտ նստել, որպեսզի քաղցած չմնա:

Տղամարդը երկու անգամ զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ականապատել է տարբեր շենքեր: Ոստիկանությանը հաջողվել է պարզել նրա գտնվելու վայրը և ձերբակալել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ