«Ոչ վաղ անցյալի պատմություն հիշեցնեմ սույն՝ Սիկտիվկար ուղարկված, բայց չգիտես ինչու Երևանում մնացած գործչին». Էդգար Առաքելյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եթե սրանից մի տասը տարի առաջ որևէ մեկն ինձ ասեր, որ գալու է օրը, երբ ընդդիմադիր Աշոտյանը ընդդիմադիր Քոչարյանի ալիքով ազգային դիրքերից պաշտպանելու է հայոց լեզուն ու հայ ինքնությունը Կրթության նախարար Արայիկ Հարությունյանից, կհորդորեի իր ֆանտազիաների մեջ մի քիչ ժուժկալ լինել։ Բայց եկավ, այդ օրն էլ եկավ։

Թևերս թերևս քշտեմ, մի քիչ ոչ վաղ անցյալի պատմություն հիշեցնեմ սույն Սիկտիվկար ուղարկված, բայց չգիտես ինչու Երևանում մնացած գործչին։

Հ.Գ. Քանի որ թեմայից անտեղյակները գուցե այդքան էլ լավ չհասկանան, թե հատկապես ինչի մասին է խոսքը, ասեմ, որ 2010թ-ին մենք Արայիկի ու էլի շատերի հետ եղել են Աշոտյանի` օտարալեզու դպրոցները վերաբացելու ծրագրի դեմ քաղաքացիական շարժման առաջնագծում:

Իսկ թե ինչպիսի ապազգային գործչի համբավ էր վայելում այդ օրերին Արմեն Աշոտյանը, կարող եք վերհիշել` դիտելով այդ ժամանակվա ամենամեծ ու ակտիվ խմբերից մեկի այն ժամանակվա քննարկումներն ու հրապարակումները: Օրինակ` մեր կազմակերպած համաժողովի ընթացքում հնչած ելույթների այս տեսագրությունները

Եթե սրանից մի տասը տարի առաջ որևէ մեկն ինձ ասեր, որ գալու է օրը, երբ ընդդիմադիր Աշոտյանը ընդդիմադիր Քոչարյանի ալիքով…

Posted by Edgar Arakelyan on Wednesday, November 6, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ