«Արդյո՞ք սրա մեջ դիտավորություն չկար… ».Գիսանե Պալյան

«Էն որ ասում եք “ազգային արժեքների պահպանություն” և նման բաներ, դա հիմա ե՞ք հիշել…

Տարատեսակ միջոցառումների մեջ վտանգ փնտրելու փոխարեն գոնե մի անգամ մտածել ե՞ք, որ հայկական երաժշտությունը մաքրած այլևայլից ու փաստացի փրկած, Կոմիտասի գործն ամեն քայլափոխին ջուրն է գցվում մի երաժշտական ուղղությամբ, որ ռաբիս է կոչվում։

Արաբաթուրքական ելևէջները վերջին 20 տարվա ընթացքում պետ. մասշտաբի պրոպագանդա ստացան, հեղեղելով հեռուստա- ու ռադիոեթերները։ Մտածել ե՞ք, որ մի քանի սերնդի ներարկվեց էս կլկլոցը ու դժվար թե հնարավոր լինի նրանց միջից դա երբևէ հանել։

Իսկ ամենացավալին այն է, որ էս ադրբեջանա-զեյնաբա-արաբա-թուրքական նվնվոցի սիրահարների մի ստվար զանգված լուրջ կարծում է, որ սա է մեր ազգայինը, հայկականը ու դրանք, ցավոք, մեր բնակչության ճնշող մեծամասնությունն են։

Դե հիմա գնացեք ու մտածեք, ինչի՞ համար էր պետմակարդակով 20 տարի շարունակ պրոպագանդվում վերոնշյալ ուղղությունը եւ արդյո՞ք սրա մեջ դիտավորություն չկար, թե միայն նրա համար էր արվում, որ հների էլիտայի համար հաճո ու հարազատ էին այս հնչյունները…

Գնացեք ու մտածեք ազգային արժեքների մասին խոսելիս…»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ