![]()
Հրապարակվել է երկու մասի ճեղքվող Աֆրիկայի տեսագրությունը: Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի մոտ հսկայական ճեղք է հայտնվել։ Բնության կատակլիզմի տեսանյութը հրապարակվել է Daily Nation պարբերականի Youtube-ի ալիքում:
Գետնի մակերևույթին առաջացած ճեղքի երկարությունը մի քանի կիլոմետրի է հասնում, խորությունը 15 մետր է, իսկ լայնությունը՝ 20 մետր։
Գիտնականները մտավախություն ունեն, որ սա կարող է Աֆրիկայի բաժանման գործընթացի սկիզբը լինել, որի արդյունքում 50 տարի անց մայրցամաքը կարող է երկու մասի բաժանվել։
![]()
Տեսանյութը ստորև…
![]()