![]()
Այս երեխաները, չնայած իրենց փոքր տարիքին, երկու մեծ կորուստ ունեցան: Մի քանի տարի առաջ երեխաների հայրը քաղցկեղից մահացավ, իսկ որոշ ժամանակ անց անպատասխանատու մայրը լքեց նրանց: Եվ աղջիկը դարձավ երկու կրտսեր եղբայրների և հայրը և մայրը:
Աղջիկը պատրաստում է երեխաների համար, հագցնում և դպրոց է ուղեկցում, հետո նրանց տուն բերում: Սյաո Ինը զոհաբերել է սեփական մանկությունը՝ հանուն եղբայրների բարեկեցության:
Այս փոքրիկ ընտանիքն ապրում է Նանտանայում՝ փոքր գյուղում: Նա կատարում է այն ամբողջ աշխատանքը, որը, սովորաբար, ընկնում է մեծահասակների ուսերին. ջուր բերել, պատրաստել, լվացք անել: Սյաոյի կյանքն անցնում է եղբայրների մասին հոգ տանելով, սակայն նա երբեք չի գանգատվում:
![]()
Երեխաների հորեղբայրն առաջարկել է որդեգրել նրանց, սակայն աղջիկը մերժել է՝ ասելով, որ նա ինքը կկարողանա ամեն ինչ ինքնուրույն անել: Այդ ամենի հետ մեկտեղ աղջիկը հասցնում է շատ լավ սովորել: Համագյուղացիները և բարեկամներն իրենց հնարավորության սահմաններում օգնում են երեխաներին: Աղջիկը խոստովանել է, որ շատ է հոգնում, բայց եղբայրների համար պատրաստ է ամեն ինչի:
![]()
![]()