![]()
Տարոն Չախոյանն իր եյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ նոյեմբերի 10-ին վարչապետ Փաշինյանի Եղեգնաձոր կատարած այցին և կատարել է հետևյալ գրառումը
Եղեգնաձոր կատարած այցի ժամանակ վարչապետը գրեթե ամբողջ քաղաքով շրջեց, փորձելով գտնել 1.5 ամսում փորված 6 հենասյան փոսերը, այն դեպքում երբ կառավարությունը ֆինանասավորել էր կատարվելիք աշխատանքները:
Բայց ամենացավալին այն է, որ նույն պատկերն է ՀՀ-ի բազմաթիվ քաղաքներում, գյուղերում ու համայնքներում, երբ կառավարությունն անում է իրենից կախված ամեն բան, սակայն համայնքային իշխանության անտարբերության պատճառով կատարվող աշխատանքները չեն սկսվում, չեն վերահսկվում, ավարտին չեն հասցվում ու ի վերջո բյուջեից հատկացված գումարը մխսվում է…
x
Պատճառը մեկն է, ՀՀ-ում փոխվեց կառավարությունը, սակայն բազմաթիվ համայնքներում դեռ շարունակում են իշխել սերժառոբահպատակ, գռփող-թալանողի մտածելակերպով, իբրև թե արդար ընտրություններով ընտրված համայնքային իշխանությունները:
Հանցավոր անգործությամբ զբաղվող համայնքապետերը մսխում են հեղափոխությունն ու դրա արժեքները: Մսխում են այն բարեփոխումները, որոնք պետք է լինեն երկրում հեղափոխությունից հետո:
Չեմ կարծում, թե էդ մարդիկ իրենց կամքով կհեռանան…
Մնում է, որ վարչապետը հագնի իր կամուֆլյաժը, շրջի ամեն մի գյուղով ու քաղաքով, պարզաբանումներ պահանջի ու նույն ուղիղ եթերում ամոթանք տա համայնքն անտերության մատնած ու անգործությամբ զբաղվող համայնքապետերին, միգուցե դրանից հետո գոնե վերջիներիս մոտ խղճի խայթ առաջանա…
Ինչևէ, հեղափոխության ձեռքբերումները մսխող «ԻՄՊՈՏԵՆՏ» համայնքապետերից օր առաջ ազատվել է պետք:
Եղեգնաձոր կատարած այցի ժամանակ վարչապետը գրեթե ամբողջ քաղաքով շրջեց, փորձելով գտնել 1.5 ամսում փորված 6 հենասյան…
Posted by Taron Chakhoyan on Sunday, November 10, 2019
![]()