![]()
Աբգար թագավորը ժամանակակիցն է եղել Հիսուս Քրիստոսի: Աբգար թագավորը տառապում էր անբուժելի հիվանդությամբ՝ բորոտությամբ: Լսելով Հիսուսի սքանչելի հրաշագործությունների մասին՝ անմիջապես հավատաց, որ միայն Նա կարող է բուժել իր հիվանդությունը:Հայերս միակ ազգն ենք աշխարհում, որ նամակ ենք գրել Հիսուսին :
Այո՛, Աբգար թագավորը նամակ է գրել Փրկչին եւ հրավիրել իր մոտ. «… Լսեմ եմ Քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են Քո ձեռքով առանց դեղերի ու արմատների: Որովհետև ինչպես ասում են Դու կույրերին տեսողություն ես տալիս, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում, չար ոգիներն ու դևերը վանում ես և առհասարակ երկարատև հիվանդություններով չարչարվողներին բժշկում ես, ասում են Դու նաև մեռածներին ես կենդանացնում:
Երբ այս ամենը Քո մասին լսեցի, մտքումս դրի, որ Դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես, կամ Աստծո Որդին կլինես, որ այդ անում ես: Այդ պատճառով Քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ, բժշկես իմ ունեցած հիվանդությունը:Լսեցի, թե հրեաները Քեզանից դժգոհում են եւ ուզում են Քեզ չարչարել, բայց ես մի փոքր եւ գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»:
![]()
Աբգարի սուրհանդակ Անանը բերում է Հիսուսի կենդանագիր պատկերը եւ Տիրոջ հրամանով Թովմաս Առաքյալի գրած պատասխան նամակը. «Երանի նրան, ով Ինձ հավատում է` Ինձ տեսած չլինելով, որովհետեւ Իմ մասին այսպես է գրված, թե ովքեր Ինձ տեսնում են, Ինձ չեն հավատա, իսկ ովքեր Ինձ չեն տեսնում, կհավատան եւ կապրեն: Իսկ որ դու Ինձ գրեցիր, թե գամ քեզ մոտ, Ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ:
Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ Նրա մոտ, Ով Ինձ ուղարկեց, եւ երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ Իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի եւ կյանք շնորհի քեզ եւ քեզ հետ եղողներին»:
![]()