![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, ով ծառայում է Արցախում, երեկոյան զբոսանքի է դուրս եկել քույրերի՝ Մարիամի և Արփիի հետ: Հրապարակված լուսանկարում երևում է, որ նրանց ուղեկցում է թիկնապահը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքով Արցախ է մեկնել՝ մասնակցելու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանյաց միջոցառմանը մասնակցելու:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւ՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։
Պսակադրությունը տեղի է ունենալու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Հարսնացուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է:
![]()
![]()