Հզորագույն աղոթք գալիք օրվա համար.Տերը պահապան բոլորիս

Տեր երբ առավոտյան աչքերս բացեցի շնչեցի այս օդը մաքուր, հասկացա որ պետք է քեզ շնորհակալ լինեմ այդ պարգևի համար Աստված իմ, տուր  ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատիր և աջակցիր ինձ:

Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրու ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա:

Ղեկավարիր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ խոսքերում և գործերում:

Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի թույլ տուր ինձ մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից: շնորհակալ եմ բոլոր պարգևների համար որ տալիս ես ինձ և ընտանիքիսց և խնդրում եմ օրհնիր այս գալիք օրը լուսավորիր այս օրը քո լույսով լցրու աշխարհն ու մարդկանց հոգիները բարությամբ: Ամեն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ