363 կիլոգրամանոց ամերիկացին նիհարել է 240 կգ-ով, երբ իմացել է, որ իրեն կես տարի է մնացել ապրելու.նրա տեսքը ապշեցնող է

Մեթյու Հաուզերը, ով տառապում էր վտանգավոր մակարդակի ճարպակալմամբ, հոսպիտալացվելուց հետո իմացել է, որ իրեն մնացել է 6 ամսվա կյանք: Լուրը իմանալու պահին ամերիկացու քաշը կազմում էր 363 կիլոգրամ:

Դրանից անցել է արդեն 3 տարի և Մեթյուի որոշ ազգականներ անգամ չեն ճանաչում նրան: Նա նիհարել է 240 կգ-ով և չի պատրաստվում կանգ առնել:

Իր հաջողություններով նա կիսվում է սոցիալական ցանցերում, որպեսզի օգնի այն մարդկանց, ովքեր հիասթափվել են ճարպակալման դեմ պայքարում:

«Ես պառկած էի հիվանդասենյակում և հանկարծ իմ գլխում ինչ-որ բան լուսավորվեց: Ես ինքս ինձ ասացի, որ ինչ որ բան պիտի անեմ, պետք է փոխեմ իմ կյանքը»:

Մեթյուն ավելորդ քաշի հետ խնդիրներ է ունեցել դեռ մանկուց, բայց սկսել է պայքարել դրա դեմ միայն վերջերս: Շաբաթական 6 անգամ երկու ժամով մարզումները տվել են իրենց ցանկալի արդյունքը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ