Վարչապետ Փաշինյանը Եղեգնաձորում սուբվենցիոն ծրագրերից դժգոհ է մնացել

«Շարունակում ենք շրջայցը Վայոց ձորում. հասանք Եղեգնաձոր։ Սուբվենցիոն ծրագրերն այստեղ վատ վիճակում գտանք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում է: Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջում է քաղաքում` ծանոթանալով այնտեղ իրականացրած ծրագրերին:

Վարչապետը քայլելով փողոցներից մեկով, որը, ըստ Եղեգնաձորի քաղաքապետի, այս տարի էր վերանորոգվել, ասաց, թե փողոցի վերանորոգման աշխատանքը «գլխառադ» է արված` «հին, բարի» ժամանակների նման:

Քաղաքապետն ասաց` աշխատանքները չեն ավարտվել, վարչապետն էլ նշեց, որ եթե աշխատանքներն ավարտված չեն, ապա պետք է տեխնիկա լիներ տեղում, ինչը, սակայն, չկա: Ըստ վարչապետի` ճանապարհի վիճակն անմխիթար է, և Կառավարությունը չէր կարող նման անորակ աշխատանքը հովանավորել:

Շարունակում ենք շրջայցը Վայոց ձորում. հասանք Եղեգնաձոր։

Շարունակում ենք շրջայցը Վայոց ձորում. հասանք Եղեգնաձոր։ Սուբվենցիոն ծրագրերն այստեղ վատ վիճակում գտանք:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, November 10, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ