Հանրապետական ծննդատանը մահացած նորածնի մայրը ֆլեշմոբ է կազմակերպել ֆեյսբուքում

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը գրանցված նորածի մահվան դեպքը շարունակում է առեղծվածային մնալ: Նորածնի մորը՝ 33-ամյա Հայկուհի Խաչատրյանին եւ ամուսնուն մինչ օրս երեխայի դին ցույց չեն տվել, ինչն էլ ստիպում է նրանց կասկածել, որ իրենց երեխան ողջ է եւ անհետացել է անհասկանալի հանգամանքներում:

«Ես հայտնում եմ իմ անվստահությունը և բողոքարկում. գործը պետք է հարուցվեր 131 հոդվածով ՝ անձի առևանգում, քանի որ չկա դիակ, չկա ո՛չ ողջ, ո՛չ մարմինը, բայց չգիտես ինչո՞ւ 130.2 մասով է հարուցվել՝ մահվան հանգամանքների պարզում, հիմնելով չապացուցված խոսքերի հիման վրա»,-մեզ հետ զրույցում ասել էր մահացած նորածնի մայրը՝ Հայկուհի Խաչատրյանը: Ըստ Հայկուհու՝ այս գործը պետք է տեղափոխվի ԱԱԾ քնչական դեպարտամենտ, իսկ եթե այն չհանգուցալուծվի, ապա պատրաստ է դիմել ՄԻԵԴ: Այսօր նա ֆեյսբուքյան տիրույթում  հանդես է եկել նոր ֆլեշմոբով՝ խնդրելով օգտատերերին  միանալ իրեն:

«Կազմակերպում ենք #ֆլեշմոբ՝ «Հայ Մայրեր» հասարակական շարժման շրջանակներում։ Նպատակն է արտահայտել մեր՝ հայերիս և մայրերիս բողոքը «Հանրապետական» ծննդատանը վերջերս տեղի ունեցած առեղծվածային նորածնային անհետացումների դեմ։

Եկեք այս ֆլեշմոբով կոչ անենք պետական այրերին իրականացնել ԱՆԱՉԱՌ հետաքննություն, չկոռումպացված աշխատանքային պայմաններում պարզել դեպքի մանրամասները, խստագույնս պատժել մեղավորներին…..»,-նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ