«Մնաս բարով, Երեւան, մինչ նոր հանդիպում»․ Արմինկա

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է Ինստագրամի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարները:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է ոճային կերպարը։ Սիրված երգչուհին կրում է սպիտակ հագուստ տաբատ, վերարկու։ Կերպարը համադրել է բաց վարդագույն երանգի լայնեզր գլխարկի հետ։

Նա մեջքով է կանգնած տեսախցիկին։ Իսկ հրապարակմանը կից գրել է․ «Տեսահոլովակը նկարահանված է, գործնական ու ընկերական (մասամբ) հանդիպումներն արված են, ժամանակն է մի փոքր հանգստանալու։ Մնաս բարով, Երեւան, մինչ նոր հանդիպում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ