Ծառուկյանը բացատրում է, թե գործարարն ինչու է ուզում պատգամավոր դառնալ

«Այս ընտրություններին բոլոր առումներով շատ մեծ փոփոխություն կա։ Վարչական ռեսուրս չկա»,- այսօր Առինջի 29/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ սոցհարցումների արդյունքների հետ համամիտ կլինի ընտրություններից հետո, երբ կլինեն հստակ թվեր։

Հարցին՝ գո՞հ էր քարոզարշավի ընթացքում ծավալված դեբատներից, Գագիկ Ծառուկյանը բացասական պատասխան հնչեցրեց. «Այդ օրն ամբողջ աշխարհը սպասում էր, որ կուսակցությունների ղեկավարները լիարժեք ներկայացնեին իրենց ծրագրերը, ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար պետք է ասեր՝ ցանկացած ոլորտ ինչպես է պատկերացնում։ Բայց եղավ այնպես, որ մեկը մեկի հաշվին ուզեց դիվիդենտներ շահի»։

Հարցին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբևէ կաշառք բաժանե՞լ է, Ծառուկյանը կրկին բացասական պատասխան տվեց. «ԲՀԿ-ն երբեք կաշառք չի բաժանել, չի էլ բաժանելու։ Եթե որևէ մեկը սխալ տեղեկություն է տալիս, պետք է պատասխանատվության ենթարկվի»։

Լրագրողները ԲՀԿ ղեկավարին նաև խնդրեցին անդրադառնալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանի հետ հայտնի բանավեճին, ինչին ի պատասխան՝ Ծառուկյանը նշեց, որ ինքը չի ցանկացել որևէ մեկին վիրավորել. «Ես ասել եմ՝ ամեն մեկը թող իր աշխատանքով զբաղվի, կարողանա ներկայացնի իր սկզբունքը, իր գործը»։

Իսկ համաձա՞յն է, որ Էդմոն Մարուքյանը կլասիկ քաղաքական գործիչ է, հետաքրքրվեցին լրագրողները։ «Իրեն հարցրեք»,- ասաց Ծառուկյանը։

Անդրադառնալով կառավարության աշխատանքին՝ Ծառուկյանն ինքը լրագրողներին հարց ուղղեց՝ ինչպես քննադատի Նիկոլ Փաշինյանին, եթե աջակից է եղել, առաջին օրվանից  նրա կողքին է կանգնել։

Գագիկ Ծառուկյանը բացատրում է, թե գործարարն ինչու է ուզում պատգամավոր դառնա

Գագիկ Ծառուկյանը բացատրում է, թե գործարարն ինչու է ուզում պատգամավոր դառնա#Elections4All #EU4CivilSociety #ArmVote2018

Posted by Հետք on Sunday, December 9, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ