Իրինա Հարությունյանի նոր գայթակղիչ լուսանկարը

Երգչուհի Իրինա Հարությունյանը Ինստագրամի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Իրինան լուսանկարում կրում է բաց երանգի, խորը դեկոլտեով, մարմինն ընդգրկող  հագուստ։ Վառ դիմահարդարմամբ է, իսկ վարսերը՝ գեղեցիկ արձակված։

Երգչուհու կերպարն ամբողջացնում են սեւ գույնի բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ