Քիմ Քարդաշյաինի ամուսինը որոշել է ԱՄՆ նախագահ դառնալ

Ըստ Hollywood Reporter-ի տեղեկությունների ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Նյու Յորքի «Fast Company» ինովացիոն փառատոնում հայտարարել է, թե 2024 թվականի ընտրությանը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում։

Այս մասին ռեփերը խոսել է իր սպորտային կոշիկների նոր մոդելի ներկայացման ժամանակ:

«Մինչ դուք կարդում եք վերնագրերը, որոնցում ասվում է, թե Քանյեն խենթ է, ամեն երրորդ աֆրոամերիկացին բանտում է, և բոլոր հայտնիները բանտում են, որովհետև նրանք ոչինչ չեն կարող ասել, կարծիք չունեն, նրանք սարսափած են»,-ասել է երաժիշտը:

Նշվում է, որ ռեփերն առաջին անգամ չի խոսում նախագահ դառնալու իր նկրտումների մասին: Նա արդեն դա արել է չորս տարի առաջ:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ