Աշոտ Խանոյանն ատամներով միաժամանակ 10 տարբեր մակնիշի ավտոմեքենա է քաշել

Ծնունդով Ջավախքից, Գինեսի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանը նոր ուժային հնարքով է առանձնացել: Նա Գյումրու  կենտրոնական հրապարակում ատամներով միաժամանակ 10 տարբեր մակնիշի ավտոմեքենա է քաշել, որոնց ընդհանուր քաշը կազմել է 40 տոննա։Այս քայլով Աշոտը հավակնում է սահմանել նոր ռեկորդ և թարմացնել գինեսի ռեկորդների ցանկը:

Առաջին մեծ հաջողությունը Աշոտը գրանցել է Ռուսաստանի Դաշնությունում, ռելսերի վրա ատամներով քաշել է 400 տոննա ընդհանուր քաշով գնացքը յոթ վագոններով: Իր մոտ արտասովոր ունակությունը դյութազունը նկատել է դեռ դպրոցական տարիքից:

2015 թվականին սահմանված ռեկորդը նվիրվել է Ցեղասպանության զոհերի 100 ամյակին: Աշոտ Խանոյանը մարտական է տրամադրված: Նա ցանկանում է աշխարհին զարմացնել իր ուժով.«Դյուցազնագրքում գրանվել եմ, որպես դյուցազն:Այսինքն՝ անում եմ այն ինչ ամեն մարդ չի անի: Ես 57 կգ եմ կշռում, բայց քաշում եմ տոննաներ: Կան մարդիկ մազերով են քաշում, մեջքով, ես էլ ատամներով եմ քաշում…»:

Ֆենոմենալ ուժով երիտասարդը նաև բյուրեղապակյա բաժակներ է ատամներով կոտրում ու ծամելով կուլ տալիս։

Տեսանյութ ստորև….

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ