Թագուհի Ղազարյանն Արմեն Գրիգորյանի հարսանիքից լուսանկարներ է հրապարակել

«Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ երեկ՝ նոյեմբերի 9-ին Շուշիում տեղի ունեցած հարսանիքից:

Նշենք, որ հարսանիքին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւ՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։
Պսակադրությունը տեղի է ունենալու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Հարսնացուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ