![]()
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում Նոր Օռլեանից կոկորդիլոսի նկար է հրապարակել և կից գրել․
«Եկել եմ Գարիկ Սարգսյանի համար հարմար մի բան ընտրեմ»:
Հավելենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «սրտիկել» է այս գրառումը։
Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսի բուծարան կստեղծվի։
![]()