Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մանկահասակ դստեր հետ էր եկել քվեարկության

Հայաստանի տնտեսության զարգացման եւ արագընթաց աճի համար անհրաժեշտ է երկրում վենչուրային եւ ներդրումային հիմնադրամներ ստեղծել:  Այս մասին դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիում անցկացվող «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ Հայաստանը չի կարող իր քաղաքացիների բարեկեցության եւ զարգացման բարձր աստիճանի հասնել առանց տեխնոլոգիաների զարգացման եւ մարդկային կապիտալի: Այս իմաստով կարեւորագույն նշանակություն ունի սթարթափերի ֆինանսավորումը:

«Կառավարության կողմից ընդունված զարգացման հայեցակարգի անբաժանելի մասը նորարարական տեխնոլոգիաների ներդրումն է եւ տնտեսության բոլոր ոլորտներում թվայնացման գործընթացի խթանումը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը կառավարությունը ճանաչում է որպես առաջնահերթություն եւ շարունակում է զարգանալ հեղափոխական տեմպերով», — ասաց Ավինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ