«Պահանջեք և պիտի տրվի ձեզ…». Աստծո խոսքը

Երբեք մի մտածեք. «Ի վիճակի չենք, – կամ, – Այս բանը երբեք չենք կարող անել: Դրա փոխարեն մտածեք այսպես. «Հարկավոր միջոցները առայժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»: Եվ համոզված եղեք, որ պիտի ունենաք:

Վերում ասվածը կրկնեք շարունակ. և կամաց կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք ու շուտով միջոցների պակասություն այլևս չեք զգա: Այդ զգացումը՝ Իմ Միջոցները պահանջող աներկբա հավատն է:

Հիշեցնում եմ. «Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»: Բայց Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերահայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ հանդարտեցնում է անմիջապես՝ օրվա ընթացքում ծագած բոլոր տարակույսները. այն հավատքը, որ նախահարձակ լինելով՝ հաղթահարում ու լռեցնում է՝ սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը:

«Պահանջեք և պիտի տրվի ձեզ»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ