Սամվել Ալեքսանյանի որդին կարծես թե համակրում է վարչապետի դստերը.ով է Նիկոլ Փաշինյանի` ապագա փեսան

ԼՈՒՐԵՐ.com տեղեկություններով ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդին անտարբեր չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի նկատմամբ:

Ըստ այդ տեղեկությունների՝ Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերը և ամեն բան անում է նրա հավանությանն արժանանալու համար: Իսկ, թե Մարիամ Փաշինյանն ի՞նչ վերաբերմունք ունի նրա նկատմամբ՝ դժվար է կռահել:

Փաստը մնում է այն, որ իշխանափոխությունից հետո ընդլայնվել է էլիտար ընտանիքների միջև խնամիական կապեր ստեղծելու հնարավորությունը: Սա նշանակում է, որ պետք է սպասել անհավանական միությունների ու նորանոր էլիտար հարսանիքների:

Հիշեցնենք, որ դեռևս տարեսկզբին մամուլում հրապարակվում էին 20-ամյա Մարիամ Փաշինյանի ու նրա ընտրյալի լուսանկարները՝ «Ով է Նիկոլ Փաշինյանի ապագա փեսան» վերնագրերով:

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ